News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը հանդես է գալիս խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանափոխության օգտին: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի առաջին համաժողովից հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ժողովուրդը ընտրությունից ընտրություն հուսահատվում է: «Հույսը վերածնվում է, բայց այն պետք է ճիշտ ուղղորդել, այն փոփոխությունների տանել, այլ ոչ թե ձախողման: Մենք բռնի մեթոդներ չենք քարոզում, մենք խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանափոխության կողմնակից ենք: Եվ ցույց ենք տվել, որ այդ փոփոխությունները հնարավոր են: Եթե Վանաձորում կարողանայինք ավելի լավ դիրքերից հանդես գալ, ավելի համախմբված  լինեինք, այսօր կունանայինք ոչ թե 11 հազար ձայներ, այլ 16-17 հազար, եւ հանրապետության իր մեծությամբ երրորդ քաղաքում մենք կձեւվորեինք իշխանությունը»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով, որ Վանաձորում համախմբվածության բացակայության պատճառով իրենք չեն հաղթել, այլ այնպես են արել, որ ՀՀԿ-ն պարզապես փոքրամասնություն է կազմել: «Բայց մենք միանշանակ կհաղթեինք մեծ համախմբվածության դեպքում: Դա բոլորիս համար դաս է, եւ մենք այդ դասը խորհրդարանական ընտրություններում կօգտագործենք»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ