News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահության սկզբնական փուլում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ-որ իմաստով հետխորհրդային տարածքը եւ Հարավային Կովկասը կհանձնի Ռուսաստանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ պետք է խոստովանել, որ Թրամփն, իհարկե, անկանխատեսելի քաղաքական գործիչ է եւ  անկանխատեսելի քայլեր կկատարի: Շատ բան կախված կլինի նրանից, թե նա լսելու է իր թիմին, թե ոչ: «Եթե ուշադիր կարդաք նրա ճառը, սկզբում նրա կառավարումը հստակ ուղղված է լինելու ԱՄՆ ներքին քաղաքականությանը, նա չի մասնակցի կամ կթուլացնի մասնակցությունը գլոբալ նախագծերին, օրինակ, նա չի ուզում ֆինանսավորել ՄԱԿ կլիմայական ծրագրերը: Նա չի ուզում մասնակցել մեծ տարածաշրջանային տնտեսական նախագծերին, ինչպիսին Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունն է»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա համոզմամբ Դոնալդ Թրամփը ակտիվ չի աշխատի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: «Այսինքն՝ ես չեմ բացառում, որ դա կհանգեցնի ժողովրդավարական աշխարհի եւ կայունության դերի թուլացմանը: Նա ասում է, որ ուզում է ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ, եւ առաջին փուլում դա վտանգ է ներկայացնելու հետխորհրդային բոլոր երկրների համար: Քանի որ, եթե նա ուզում է ընդհանուր լեզու գտնել Պուտինի հետ, իսկ նրա պայմանները կոշտ կլինեն, բացառված չէ, որ Թրամփի նախագահության առաջին փուլում ԱՄՆ դերը հետխորհրդային տարածքում թուլանա: Նշանակում է, որ դա սպառնալիք է ներկայացնելու նաեւ Հայաստանի համար»,- ընդգծեց Ստեփան Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ