News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունն ի սկզբանե կողմ է եղել կառավարման խորհրդարանական համակարգին։ Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը։

«Սակայն ապրիլյան դեպքերից հետո իրողություններ են փոխվել, մինչեւ մեր հարցի վերջնական լուծումը մենք ընտրել ենք այս տարբերակը եւ գնալու ենք նախագահական ուժեղացված ինստիտուտի կայացմանը»,– ասաց նա։

Հարցին, թե ինչպես է իր ապագան պատկերացնում իրենց կուսակցության նախագահ, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Հյուսնունցը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանն ապագայի խնդիր չունի մտածելու, ինքն աշխատում է, ծառայում է ժողովրդին, եթե հնարավորություն տան, նորից է ծառայելու, իսկ այդ հնարավորությունը ժողովուրդն է տալիս իր քվեով»։

Նշենք, որ Արցախում Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս կարծիք կար, որ իշխանությունները ցանկանում են անցում կատարել խորհրդարանական մոդելին, սակայն դեռեւս անհասկանալի պատճառներով ընտրվեց նախագահական մոդելը։ Բարեփոխումներին կողմնակիդ ՀՅԴ–ն նույնպես չի հասկանում, թե ինչու նման քայլի դիմեց գործող իշխանությունները։ Ընդդիմությունը, սակայն, հարցի պատասխանն ունի. Բակո Սահակյանն իր վերարտադրման խնդիրն է լուծում։

Հիշեցնենք, որ հունվարի 17–ին ԼՂՀ խորհրդարանը հաստատել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը 20 կողմ, 7 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Կառավարման նախագահական մոդելին անցնելուն դեմ է ՀՅԴ–ն եւ Հայկ Խանումյանի կուսակցությունը։

Հանրաքվեն տեղի կունենա փետրվարի 20-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ