News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում: DW-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածության օգտին քվեարկել է 67 սենատոր, դեմ՝ 30-ը:

1986 թվականին Պոմպեոն ավարտել է Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան, ավելի ուշ ծառայել բանակում, իսկ հետո բիզնեսով զբաղվել՝ հիմնելով Thayer Aerospace ընկերությունը:

2016-ի նոյեմբերին Պոմպեոն ընդունել է ԿՀՎ ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու՝ Դոնալդ Թրամփի առաջարկը: Պոմպեոն սատարում է Կրեմլի հասցեին ամերիկյան հատուկ ծառայությունների հայտարարությունները, որոնց համաձայն՝ ռուսական ղեկավարությունը փորձել է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ