News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճում հունվարի 23-ին տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ» պատմավավերագրական մատենաշարի 10-րդ հատորի շնորհանդեսը:

Հատորներից յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները, անդրադառնում որոշակի տարածաշրջանի հերոսներին։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։ 

Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը տպագրվել է 500 օրինակով, այն տրվելու է զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:

Գրքում ներկայացված է ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կյանքի ու սխրանքի պատմությունը։ Այդ հատվածը տիկին Մարտիկյանը վերնագրել է «Հրով լեցուն հրադադար»:

Խոսելով գրքի մասին՝ հեղինակը նշել է. «Այս աշխատանքի մասին շատերն են ասում՝ ապրեցնող, ապրելու բանաձեւ է: Համամիտ եմ այդ կարծիքին: Այստեղ ամբարված է ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն՝ հայոց նախնադարյան, նախաստեղծ պատմությունից սկսած մինչեւ մեր օրերը: Գիրքը պատմում է քառօրյա պատերազմի տղաների մասին՝ ներառելով ողջ հայոց պատմությունը, հայի տեսակի պատմությունը, ինչպիսին պետք է լինի հայը, որ աշխարհին համոզի ու ապացուցի, որ քաղաքակրթությունը մենք ներմուծեցինք աշխարհ, հիմա պատրաստվում ենք կայանալ այնպես, որ շարունակենք խաղաղ ապրելու քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Իսկ մեր տղաները պատրաստ են իրենց  կյանքի գնով խաղաղություն ապահովել»:

Հատորյակում ներկայացված են Արցախյան պատերազմում զոհված` Սիսիանի տարածաշրջանի հերոսներն ու ապրիլյան քառօրյայի անմահները:

Միջոցառմանը ներկա էին զոհված տղաների հարազատներ, ում եւ Գոհար Մարտիկյանը նվիրեց գրքի օրինակներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ