News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեին թույլատրել են պահել թանկարժեք մեքենաների հավաքածուն եւ տեղափոխել իր հետ Հասարակածային Գվինեա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով France-Presse-ը։

Գամբիայի նորընտիր նախագահ Ադամա Բարոուի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Ջամեին երկրից շաբաթ օրը արտաքսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Միջոցներ են ձեռնարկվել, կառավարությունը ամբողջությամբ պատրաստ է եւ իրականացնում է աջակցություն նախկին նախագահ Ջամեի հեռանալու հարցում։ Ենթադրաբար, որ ավելի լավ է նա հիմա հեռանա իր ողջ ունեցվածքով, քան հետո վերադառնա եւ ստուգի դրա առկայությունը», – ասել է Բարոուի պաշտոնական ներկայացուցիչը։

Նշվում է, որ արդեն բեռնատար ինքնաթիռ են հասցվել նախկին նախագահին պատկանող երկու Rolls-Royce եւ մեկ Mercedes ավտոմեքենաները, մնացած մեքենաները սպասում են իրենց հերթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ