News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոչ կոմպետենտ որեւէ մեկն իրավունք չունի քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնած հայտարարությունում ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Արիևի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցին:

Նաիրա Զոհրաբյանն իր հայտարարությունում նշել է, որ »Լրագրողների եւ ԶԼՄ-ների ազատության դեմ հարձակումները Եվրոպայում» զեկույցում Վլադիմիր Արիեւը Ուկրաինայում  լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու 224 դեպքերին, Կիեւի կենտրոնում  ուկրաինացի հայտնի լրագրող Պավել Շերեմետի սպանությանը եւ այլ  լրջագույն խնդիրներին անդրադառնալու փոխարեն,  իրեն իրավունք է վերապահել քիթը մտցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի մեջ՝ թույլ տալով անընդունելի ձեւակերպումներ եւ եզրահանգումներ։

«Իմ տպավորությամբ, զեկույցի հեղինակը Եվրոպայում մամուլի ազատության թեման օգտագործել է որպես պատրվակ՝ իր զեկույցում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իսկ Արցախի իշխանությանը՝ անջատողականներ որակելու համար։ Պարոն Արիեւ, ակնհայտորեն ձեզ հանգիստ չեն տալիս Լուկա Վոլոնտեի, Բոբ Վոլթերի, Մելիսա Մարկովիչի եւ ԵԽԽՎ մի շարք այլ պատգամավորների դափնիներն ու դուք գլխապատառ շտապում եք գրավել նրանց տեղը։ Խորհուրդ չէի տա, որովհետեւ նրանց ու Ադրբեջանի  մնացյալ լոբբիստներին լավ օրեր չեն սպասվում»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ