News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատճառների մասին Աբրահամյանը ոչինչ չի հայտնել` խոստանալով պարզաբանումներ տալ այսօր: Բայց մեծ հաշվով կատարվածը մեկ բառով կարելի է ուշագրավ որակել:

Ինչո՞ւ, որովհետեւ Հովիկ Աբրահամյանը 1998թ. սկսած եղել է գործող իշխանության ամենաառանցքային հենասյուներից մեկը՝ պետական կառավարման համակարգում զբաղեցնելով ամենաբարձր պաշտոնները. նա եղել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱԺ նախագահ (այն էլ` երկու անգամ), վարչապետ: Բացի այդ` համապետական վերջին բոլոր ընտություններում ինքն է ղեկավարել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները (բնականաբար, համակարգելով իշխանությունների օգտին արված ընտրակեղծարարությունը) եւ, վերջապես, նա կուսակցության ԳՄ անդամ էր, քաղաքական հանձնաժողովի նախագահը:

Բայց մյուս կողմից տեղի ունեցածը սպասելի էր, քանի որ վերջին տարիներին իշխանության ներսում գնալով խորացել էին հակասությունները, եւ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները որքան էլ արտաքուստ բարեհամբույր էին, ներքուստ միմյանց նկատմամբ անվստահություն կար:

Եվ, վերջապես, Աբրահամյանը դարձավ քավության նոխազ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հասարակական դժգոհությունները մեղմելու նպատակով նա պարտադրված անակնկալ հրաժարական ներկայացրեց եւ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ ՀՀԿ-ում մնալու դեպքում չէր լինելու այդ կուսակցության համամասնական ընտրացուցակում:

Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում՝ առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր եւս` ուղեւորվելով դեպի «Ծառուկյան» դաշինք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ