News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատեց տեղեկությունները, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ այդ մասին այսօր հայտարարությամբ հանդես կգա: Երեկվա դրությամբ, սակայն, ՀՀԿ-ում Աբրահամյանից դիմում դեռ չէին ստացել:

Նախկին վարչապետի երեկվա աղմկոտ հայտարարությունից հետո ՀՀԿ-ի կուլիսներում սկսեցին խոսել, որ Աբրահամյանի հեռանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արարատի մարզում նրա ունեցած ազդեցությունից ձերբազատվելուն: Այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ արվել են:

Հիշեցնենք, անցյալ տարի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատվեց Վարդան Մամիկոնյանը, որը Աբրահամյանի փեսայի եղբայրն է: Զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Հ. Աբրահամյանի եղբորորդին։ Մեր տեղեկություններով, մինչեւ ընտրությունները իշխանություններն էլ ավելի կամրապնդեն իրենց դիրքերն այդ մարզում:

Հնարավոր է, մարզպետի պաշտոնից ազատվի նաեւ Ռուբիկ Աբրահամյանը, որը Հ. Աբրահամյանի մտերիմն է եւ այդ պաշտոնին է նշանակվել վերջինիս՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո եւ նրա աջակցությամբ: Կազատվեն Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող այլ չինովնիկներից կամ նրանց կհանձնարարվի խաղեր չտալ:

Մարզում հնարավորինս կուժեղացվեն «Ավշար» գործարանի սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դիրքերը, որոնք լարված հարաբերություններ ունեն Աբրահամյանների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ