![](img/news/36/95/58/default.jpg)
Առնվազն 14 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հյուրանոցի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով, հայտնում է DPA գործակալությունը:
«Մոգադիշոյում հյուրանոցի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով առնվազն 14 մարդ զոհվել է»,- նշված է գործակալության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Չորեքշաբթի առավոտյան Dayah հյուրանոցի դարպասի մեջ է մխրճվել ականապատված ավտոմեքենան: Առաջին պայթյունին հետեւել է երկրորդը, որից հետո գրոհայինները ներս են խուժել, եւ հրաձգություն է սկսվել:
Հարձակման հետեւանքով 4 լրագրող է տուժել, որոնք դեպքի վայր են շտապել առաջին պայթյունը որոտալուց հետո:
Dayah հյուրանոցը Սոմալիի խորհրդարանի շենքից հեռու չէ: Այնտեղ հաճախ են իջեւանում քաղաքական գործիչները, իշխանության մարմինների ներկայացուցիչները եւ ձեռնարկատերերը: