![](img/news/36/95/94/default.jpg)
Քուվեյթում մահապատժի են ենթարկել 7 մարդու, այդ թվում՝ արքայազնին, հայտնում է Reuters–ը։
Արքայազն Ֆայսալ ալ Աբդուլլահ ալ Սաբահը 2011-ի հոկտեմբերին մահապատժի էր դատապարտվել իր զարմիկի՝ արքայազն Բասիլ Սալեմ Սաբահ ալ Սալեմի սպանության համար։ Քուվեյթի բանակի նախկին կապիտան Ֆայսալը գնդակահարել էր Բասիլին՝ այցելելով նրան իր պալատում։ Իր դրդապատճառների մասին նա ոչինչ չէր հայտնել։
Մյուս 6 դատապարտյալները, որոնց թվում՝ մեկ կին, մեղավոր է ճանաչվել սպանության եւ սպանության փորձի մեջ։ Նրանցից միայն երկուսը, այդ թվում՝ Ֆայսալն են Քուվեյթի քաղաքացիներ եղել։