News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխանությունը փորձում է ապրիլին կայանալիք ընտրությունները տանել իր սցենարով. փորձում է ստեղծել արհեստական ընդդիմադիր դաշտ, որը կգործի իր հսկողության ներքո` այդպիսով չեզոքացնելով իրական ընդդիմադիրներին: Այս մասին այսօր` հունվարի 25-ին, լրագրողներին ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա կարծիքով` իշխանությունն իր համար ուզում է ընտրել «պարտնյոր», որը կմրցի իր հետ, բայց իր պայմաններով. «Այդ պայքարը կարող է ավարտվել մոտավորապես այնպես, ինչպես կավարտվի պայքարը բռնցքամարտիկի ու առաստաղից կախված տանձի միջեւ: Իշխանությունը որոշում է իր համար, թե ով է լինելու տանձ համար մեկը, տանձ համար երկուսը… իսկ մյուս ուժերը պետք է ընդհանրապես հեռու մնան քաղաքական պրոցեսից: Դրա համար պետք է քաղաքական պրոցեսը վերածել կրկեսի, ինչը հաջողվում է»,- ասաց նա:

Մեհրաբյանի խոսքով` Հայաստանի ներկայիս իշխանությունը, ենթարկվելով ռուսական կամքին, Հայաստանն ուզում է տանել ռուսական ուղիով:

«Ամեն ինչ արվելու է, որ ստեղծվի ռուսական դումայի մակետ, լինի չափավոր գժանոց, կրկես, դրա մասին էլ է մտածված: Բայց էս ամենը բախվելու է ֆորս մաժորի, որովհետեւ պարզ չէ, թե ով է լինելու իրական իշխանությունը Հայաստանում: Ապրիլի ընտրությունները ոնց էլ ավարտվեն, այս հարցին չեն կարող պատասխանել: Բայց 2017թ. ընթացքում ավարտվելու է Ռուսաստանի փողը, այժմ մնացել է 100 միլիարդից պակաս: Ի՞նչ է անելու դրանից հետո Հայաստանի իշխանությունը»,- նշեց փորձագետը:

Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի վարած սխալ ներքին քաղաքականությունը պարունակում է ավելի մեծ վտանգներ` արտաքին քաղաքականության համար:

«Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Մենք տեսանք, որ ԵԽԽՎ-ում մի հատ պարզ հարց հայկական դիվանագիտությունն ի զորու չէ լուծել: Բացի այդ, մենք քառօրյա պատերազմից հետո ոչ մի հետեւություն չարեցինք. այն պայմանները, որ հանգեցրին քառօրյա պատերազմին, այժմ պահպանվել են, դրա համար չի բացառվում, որ մենք կրկին բախվենք նման իրավիճակի` գուցե ավելի մեծ մասշտաբներով, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մենք ռուսական գրպանում մի մանրադրամ ենք, եւ, վցավոք սրտի, դա ձեռք է տալիս մեր իշխանություններին»,- ասաց Մեհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ