News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի կողմից հունվարի 12-22-ը ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 74 տրանսպորտային միջոց, որից 65-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 9 վարորդի նկատմնամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ իրավախախտումների համար։

Նույն ժամկետներում մարզերում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 62 տրանսպորտային միջոց, որից 57-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 24 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 22 վարորդի ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու եւ այլ խախտումների համար։

Տպել
Ամենաշատ