News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Այդ մասին զեկուցել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարությունում է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

Նրա խոսքով, հաշվետու տարում իրականացվել են տրանսպորտի, ճանապարհաշինության, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանքներ: Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Երկաթուղու բնագավառում՝ գործարկվել է հայկական ուժերով վերականգնված T-3 մակարդակի էլեկտրագնացքը, Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է բեռնափոխադրումների մուլտիմոդալ Եվրոպայից Իրան ծրագիրը: Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մշակվել է ՀՀ հաճախականությունների բաշխման Ազգային նոր աղյուսակը: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների եւ ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները մասնավոր հատվածի հետ համատեղ:

Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ 2016 թ. մեկնարկել են եւ 2017 թ. կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը: Ուսումնասիրվել են մարզային համայնքների միջեւ ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները եւ աշխատանքներ են տարվելու առկա խնդիրների վերացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ