News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանական KfW բանկը 5 միլիոն եվրո դրամաշնորհ կհատկացնի գյուղատնտեսության ապահովագրմանն աջակցելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Հայաստանում KfW բանկի ծրագրերի համակարգող Բելա Անդրիասյանը։  Գումարները կհատկացվեն այս տարի՝ 2018-21 թվականներին պիլոտային ծրագրով բաշխվելու նպատակով։ Սպասվում է, որ գյուղատնտեսության ապահովագրության աջակցության ծրագրին իր մասնակցությունը կունենա նաեւ Հայաստանի կառավարությունը։

Թե ինչ ռիսկերից են ապահովագրվելու հայ գյուղացիները (կարկուտ, երաշտ, անասնահոտի անկում եւ այլն), վնասի ինչ չափի սահմաններում եւ ինչ հատուցում կստանան՝ որոշելու է խորհրդատվական ընկերությունը, որի ընտրության միջազգային մրցույթը KfW բանկը արդեն հայտարարել է։ Մինչեւ տերեվերջ խորհրդատուն պետք է ավարտի հետազոտությունները, քանի որ պիլոտային ծրագիրը պետք է մեկնարկի 2018-ի սկզբին։

 Հաշվի առնելով Հայաստանի գյուղատնտեսության բարձր ռիսկայնությունը եւ ոլորտի ապահովագրության փորձի պակասը՝ Գերմանիայի կառավարությունը կօգնի ներգրավել միջազգային ապահովագրողի, որը կհամաձայնի կիսել հայաստանյան ապահովագրողների ռիսկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ