Ազգային ժողովը վավերացրել է ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ձեւավորման համաձայնագիրը։ Կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 6-ը, ձեռնպահ են մնացել 16-ը։
Համաձայնագրով ԱՊՀ անդամ երկրների կարգավորիչ մարմինները պարտավորվում են ինֆորմացիա փոխանակել ֆինանսական ռիսկերի, այդ թվում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին։