ՄԱԿ-ի շտաբ բնակարանը հոսանքազրկվել է Նյու Յորքում տեղացած առատ ձյունից հետո։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչի տեղակալ Ֆարխան Խաքը լրագրողներին հայտնել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը շուտով կվերականգնվի, իսկ մինչ այդ շենքը վթարային էլեկտրամատակարարման համակարգից է օգտվում։
Ստեղծված խնդիրների պատճառով կազմակերպիչները ստիպված են եղել հետաձգել մի քանի ծրագրված միջոցառումներ կամ էլ դրանք շտաբ բնակարանի մյուս մասնաշենքերում կազմակերպել։ Փետրվարի 9-ին ՄԱԿ շտաբ բնակարանը փակվել էր ԱՄՆ հյուսիս-արեւելքում տեղացած առատ ձյան պատճառով։ Վատ եղանակի պատճառով փակվել էին նաեւ դպրոցներ ու հետաձգվել մի քանի հազար չվերթներ; Մեկ օրում Նյու Յորքում օդի ջերմաստիճանը +16-ից -2 էր նվազել։