News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը՝ Եկատերինան, պահանջում է թույլ տա ամուսնուն հանդիպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Facebook-ի իր էջում նա պատմել է ամուսնու փաստաբանի հետ զրույցի մասին եւ կիսվել հետաքննության մասին իր կարծիքով։

«Ի՞նչ նորություն Սաշայից- ոչինչ, շարունակվում է նրա նկատմամբ հետաքննության վարման «բելառուսական տարբերակը»։ Բոլորը կարդացել են ԶԼՄ-ները՝ 07/02-ին նա տարվել է Ադրբեջան եւ հանձնվել հատուկ ծառայություններին, իսկ հետո՝ «Ինչպես հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունում՝ փետրվարի 8-ին, ըստ քրեական-ընթացակարգայն օրենսդրության պահանջների՝ ամբողջությամբ ապահովվել են Ալեքսանդր Լապշինի՝ իրավական օգնություն եւ պաշտպանություն ստանալու իրավունքները։ Պաշտպանի եւ թարգմանչի ներկայությամբ նրան ընթերցվել են առաջադրվող մեղադրանքները՝ պարզաբանելով դրանց էությունը»։

Հարցն այն է, որ «ուղարկվելու» պահից մինչեւ «իրավունքների ապահովումը առնվազն 10 ժամ է անցել։ Ինչու՞ միանգամից Լապշինին փաստաբան եւ թարգմանիչ չեն հատկացրել-հենց օդանավակայանում կամ Ադրբեջանի Հանրապետության պետական անվտանգության մեկուսարանում, որտեղ, ինչպես գրում են ԶԼՄ-ները, նա տարվել է թռիչքից անմիջապես հետ։ Չգտա՞ն, չհասցերցի՞ն։ Իսկ ինչու՞ հասցրեցին օդանավակայան քշել լրագրողների բանակին։ Ուստի զարմանալի չէ, որ հատուկ ծառայությունների ընկերակցությամբ գիշերվանից հետո Լապշինը բողոքներ չի ունենա։

Ես արդեն երեք անգամ կապվել եմ փաստաբանի հետ, բայց նա այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու՞ Ալեքսանդրի մոտ մինչեւ հիմա չեն թողնում Կարմիր խաչի ներկայացուցիչներին։ Իսկ չէ՞ որ բոլորը տեսել են Սաշայի «ժամանման» տեսանյութը, եւ շատ բան նշել։ Առնվազն այն, որ նա շատ տարօրինակ տեսք ունի։ Իսկ ինչպես գրում են միջազգային ԶԼՄ-ները՝ «բլոգերը ծանր հոգեկան դրության մեջ էր եւ չէր արձագանքում լրագրողների հարցերին ու մեկնաբանություններին»։

Սակայն Հուսեյնովի պատասխանը մեկն է՝ նա ոչ մի բողոք չունի։ Իսկ եթե ամեն ինչ լավ է, ապա ինչու՞մ է խնդիրը։ Որպես անկախ կազմակերպություն՝ կարմիր խաչը դա կհաստատի, եւ բոլոր կասկածները կցրվեն։ Թե՞ ամեն ինչ այնքան էլ լավ չէ, եւ ցանկալի չէ, որ այդ մասին իմանան։

Հարցը հենց փաստաբանին էլ է վերաբերում, ով, ի դեպ, մինչ օրս պնդում էր, թե ընտանիքի անդամներից ոչ ոք իրեն չի դիմել։ Սակայն ես զանգահարել եմ նրան եւ խոսել եմ նրա հետ 13/02-ին եւ երեկ՝ 14/02-ին եւ իհարկե այսօր։

Էլ ինչի մասին է խոսում Սաֆար Հուսեյնովը՝ այն մասին, որ Ալեքսանդրի մոտ ամեն ինչ լավ է։ Լսելիս ասես Purretto հանգստավայրում ես հայտնվել։

«Գոհ է նա, ամեն ինչից գոհ է» - ասել է Հուսեյնովն ինձ հեռախոսով։ Ե՛ւ կալանքի պայմաններից, ե՛ւ փաստաբանից, ով ռուսերեն վատ է խոսում։ Նույնիսկ սովորական կենցաղային հարցերը նրան փակուղու առջեւ են կանգնեցնում։ Ես էլ չեմ խոսում, թե ինչ կերպ Հուսեյնովը կարող է Սաշային բացատրել գործի իրավական կողմերը։

«Նա հաստատել է, որ ինքն է գրել այդ հոդվածները եւ Ղարաբաղ այցելության փաստը։ Նա մասնակիորեն իրեն մեղավոր է համարում։ Նրանք խմբով են գործել։ Լապշինը ցուցմունք է տվել այն մարդկանց մասին, որոնց օգնությամբ Ղարաբաղ է այցելել», - ասել է փաստաբանը։

«Նա հաստատել է իր հոդվածը եւ Ղարաբաղ ապօրինի այցելությունը։ Նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել։ Նրան մեղադրում են մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործության մեջ։ Այնտեղ անձանց խումբ է եղել, նա տվել է նրանց անուններն ու ասել, որ իրենք են կազմակերպել իր ճամփորդությունը, սակայն նրանց ազգանունները նա չգիտի»։

Ցուցմունքներում տարօրինակություններ չե՞ք գտնում։ Ինչ-որ մեկն ինչ-որ բան է կազմակերպել, սակայն ազգանուններն անհայտ են։ Փոխարենը համահունչ է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության  մեղադրանքի հետ, որը արտահանձման պատճառ է դարձել։

«...նախապես պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով անհայտ անձանց հետ եւ ստեղծելով կազմակերպված հանցախումբ, 2011-ի ապրիլին ու 2012-ի հոկտեմբերին առանց փաստաթղթերի առկայության՝ անտեսելով վերահսկիչ անցակետերը, ապօրինաբար հատել է Ադրբեջանի Հանրապետության սահմանը»

Սակայն Բելառուսի ՆԳ շրջանային վարչության կալանքը խափանման միջոց ընտրելու 2016-ի դեկտեմբերի 15-ի որոշման մեջ բացակայում էր Բաքվի Նարիմանովի դատարանի 2016-ի հունիսի 7-ի որոշման այնպիսի որակյալ հանցանշանին հղումը, ինչպիսին Լապշինի կողմից կազմակերպված հանցավոր խմբի ստեղծումն է:

Այլ խոսքերով՝ փաստաբանի խնդիրն է ստանալ Ալեքսանդրի խոստովանությունն իր չկատարած հանցանքի վերաբերյալ։

Սակայն առաջիկա երկու օրում Ալեքսանդրը նոր փաստաբան կունենա։ Ինչպես ասել է Հուսեյնովը՝ կարելի է փաստաբանի վարձել սեփական միջոցներով։ Հետեւաբար նա առավել օբյեկտիվ կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ