News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

«Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելիս կլինի ձայնային ազդանշանով: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջրակություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»,- այսօր` փետրվարի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, մասնագետները ծրագրային ապահովման պարզեցման խնդիր են դրել, որն այժմ ուսումնասիրում են մասնագետները. «Հինգ ուղղությամբ ուսումնասիրությունները կատարված են եւ այժմ աշխատանքներն ընթանում են, կարծում եմ` լուրջ խնդիրներ չենք ունենա: Մարտի սկզբից 6 հազար մասնագետի թեկնածու կսկսի վերապատրաստվել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեցին տեխնիկական սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգամ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի քվեարկության, թե ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ: Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է:

Տեխնիկական սարքավորումները ձեռք բերելուն աջակցել են դոնոր կազմակերպությունները: Սարքերն առաջին անգամ ամբողջ ծավալով կգործարկվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որից հետո Երեւանի ավագանու, իսկ արդեն աշնանից` բոլոր ՏԻՄ ընտրություններում:

Սպասվում է, որ առաջիկա ընտրություններին մինչեւ 900 ընտրող ունեցող տեղամասերում կտեղադրվեն 1-ական սարքավորում, իսկ 900-ից ավելի ընտրողի դեպքում` 2 եւ ավելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ