ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը տարբեր պատճառներով համակրում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքին: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ Բաբայանը երկար տարիներ ԼՂՀ ՊԲ հրամանատարն է եղել եւ չի կարող անտարբեր մնալ Հայաստանի քաղաքական գործընթացների հանդեպ:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին հավելեց. «Որոշակի համագործակցություն կա ոչ միայն Սամվել Բաբայանի, այլեւ մեր մյուս ծառայակիցների հետ: Բայց մենք գործում ենք բացառապես ինքնուրույն եւ մեր դաշինքում ներառված քաղաքական ուժերի առաջնորդների հետ»: