News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դեռեւս կոնկերտ պայմանավորվածություններ չկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, բայց Երեւանը միշտ պատրաստ է նման հանդիպումներին մասնակցելուն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ դեռեւս կոնկերտ պայմանավորվածություններ չկան: Մի քանի օր առաջ անցկացված անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Մենք մշտապես ասել ենք, որ հանդիպումներին պատրաստ ենք: Եթե հանդիպումներ չեն լինում, ապա դա մեր մեղքով չէ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համանախագահների հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է շարունակել ջանքեր գործադրել խաղաղ գործընթացի առաջմղման անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: «Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան»,- հավելել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ