News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 22-ին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպումից առաջ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը բացեցին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Բացելով ցուցահանդեսը՝ ԱԳ նախարար Նալբանդյանն ասաց. «Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կազմակերպել են մեր պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը: Այսօր մենք ազդարարում ենք այս քառորդդարյա հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ցուցահանդեսին ներկայացված պատմական փաստաթղթերը տպավորիչ համայնապատկերն են այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք հիշարժան օրվանից՝ 1992թ. ապրիլի 3-ից, երբ բացվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատմության նոր էջը: Իհարկե, հայ եւ ռուսաստանցի ժողովուրդներին կապում են հարյուրամյակների ընթացքում ժամանակի եւ պատմության փորձությունն անցած բարեկամության ամուր կապեր:

Եվ խաղաղ ժամանակ, եւ դժվարին փորձությունների տարիներին մենք մշտապես միասին ենք եղել: Եվ այսօր էլ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները երկկողմ համագործակցության օրինակելի մոդել են հանդիսանում, թերեւս ամենահաջողվածը եւ արդյունավետը հետխորհրդային տարածքում:

Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային փոխգործակցության հարաբերություններ: Անկարելի է դաշնակից լինել որեւէ ոլորտում, իսկ այլ բնագավառներում՝ ոչ: Հարաբերությունների այդ որակը դրսեւորվում է միջպետական համագործակցության ողջ ծավալով: Մեր երկկողմ հարաբերություններն առանձնանում են սերտ արտաքին քաղաքական համադրմամբ, ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ, առեւտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի ոլորտներում հաջող գործընկերությամբ, տարեցտարի թափ հավաքող ապակենտրոնացված համագործակցությամբ, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում փոխգործակցության հետեւողական զարգացմամբ: Ռուսաստանը մեր հիմնական առեւտրային գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում հիմնական ներդրողը: Մեր երկրում գործում է շուրջ 1400 համատեղ ձեռնարկություն, ստորագրված է ավելի քան 200 երկկողմ փաստաթուղթ:

Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ամրապնդվում են միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում մեր արդյունավետ համագործակցությամբ, որոնց շարքում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ մեկտեղ հատուկ կառանձնացնեի ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն եւ, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը:

Ինչպիսի բնույթ էլ կրեն միջպետական հարաբերությունները, դրանք չեն կարող իրապես ամուր լինել, եթե չկա ջերմություն ժողովուրդների, մարդկանց միջեւ: Այս առումով կցանկանայի հատուկ նշել մեր ժողովուրդներին, հասարակ մարդկանց կապող բարեկամական կապերի, փոխադարձ համակրանքի խորքային բնույթը:

Այսօր մեր համատեղ ջանքերն ուղղված են նրան, որպեսզի, հենվելով այդ ամուր հիմքի վրա, շարունակենք վեր հանել մեր ռազմավարական փոխգործակցության նոր հեռանկարային ուղղությունները՝ այն նոր բովանդակությամբ հարստացնելով»,- նշել է Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ