News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վիեննայում դատարանը որոշել է չկալանավորել ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշին, որին ավելի վաղ ձերբակալել էին Իսպանիայի խնդրանքով։ ՌԲԿ-ին Ֆիրտաշի ներկայացուցիչ Եվգենի Սմագլյուկը հայտնել է, որ Վիեննայի քրեական գործերով դատարանը, քննելով Իսպանիայի հարցումը, որոշում է կայացրել ազատ արձակել Դմիտրի Ֆիրտաշին՝ առանց լրացուցիչ գրավի։

Գործարարի փաստաբանների խոսքով դատարանը Ֆիրտաշին կալանավորելու հարցում դատախազին մերժել է «քանի որ դատարանի պահանջով նրա չներկայանալու ռիսկ չկա» ։ Նրան արգելել են լքել Ավստրիայի տարածքը, նա դատարանին է հանձնել իր արտասահմանյան անձնագիրը։

Իսկ դատավորի ներկայացուցիչ Կրիստինա Զալցբորնը հայտնել է, որ մոտ օրերս կքննվի գործարարին ԱՄՆ արտահանձնելու հարցը։

ԱՄՆ-ում Ֆիրտաշին կասկածում են Հնդկաստանում չինովնիկներին կաշառելու մեջ՝ տիտան պարունակող հանքանյութեր արդյունահանելու արտոնագիր ստանալու նպատակով։ 2014-ին ամերիկացիները նրա արտահանձնման համար հարցում էին ուղարկել, սական Վիեննայի դատարանը մերժել էր ԱՄՆ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ