News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սահմանվել է նախկին խորհրդային ռազմագերիներին հատկացվող միանվագ դրամական նպաստի համար դիմելու վերջնաժամկետը:

2015թ. նոյեմբերի 30-ին Գերմանիայի դեսպանությունը մամլո հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ:

Դեսպանությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ սույն նպաստի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Դիմումը կարող է գրավոր ներկայացվել Կենտրոնական ծառայությունների և գույքային վիճելի հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով:

Դիմումի ձևաթղթերը կարելի է ներբեռնել և ընթացակարգի վերաբերյալ մանրամասներկարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի դաշնային վարչության կայքից:

Տեղեկությունները հասանելի են գերմաներենով, անգլերենով և ռուսերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ