News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի հետ սահմանին պատը կարող է տնտեսել ԱՄՆ մոտ 64 մլրդ դոլար հաջորդ 10 տարիների ընթացքում։ Այս մասին ասվում է ԱՄՆ իմիգրացիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրենի գիտական աշխատանքում, հաղորդում է RT–ն։

Կենտրոնի վերլուծաբանների խոսքով՝ յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի վրա ծախսվում է մոը 94 հազար դոլար բյուջետային միջոցներից։ Եթե պատը թույլ տա կրճատել ապօրինի ներգաղթյալների թիվը գոնե կիսով չափ, ապա 12-15 մլրդ դոլար գնահատվող շինությունն կօգնի բավականին գումար տնտեսել։

«Եթե ԱՄՆ հարավային սահմանի երկայնքով կառուցված պատը գոնե 50 տոկոսով կանխի ԱՄՆ սահմանը հատել ցանկացողներին, ապա 10 տարվա ընթացքում դա թույլ կտա 64 մլրդ դոլար խնայել պետական բյուջեից՝ պատի կառուցման միջոցներից մի քանի անգամ ավելի», — ասվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ