News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 27-ին, հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հարություն Բալդերյանը: Նա նշեց, որ ճանաչում է  եւ գործով ամբաստանյալներին, եւ սպանված կուրսանտին, նրա խոսքով` բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել: Կուրսանտի խոսքով` Հայկազ Բարսեղյանի սպանության մասին տեղեկացել է առավոտյան` վերակացից հետո: Իսկ դեպքի օրը  գիշերը «հաց են կերել», որի ընթացքում էլ շնորհավորել են գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ծնունդը եւ օգտագործել ոգելից խմիչք:

«7 հոգով կապտյորկայում հաց ենք կերել` Վարազդատը Սաֆարյանը, Վաչեն, Մովսեսը, Մանուկյան էդուարդը, Պողոսյան Դավիթը, Վահանյան Արթուրը: Սահակյան Վաչեի ծնունդն էր մի քանի օր առաջ, ձեռի հետ էլ  շնորհավորել ենք, օգտագործել ենք ոգելից խմիչք` մարդա երկու բաժակ խմել ենք: Այդ օրը ես նաեւ երրորդ հարկ եմ բարձրացել, Հայկազ Բարսեղյանին չեմ տեսել: Հետո բոլորով գնացել ենք քնելու»,-պատմեց նա:

Նա բնութագրելով գործով ամբաստանյալներին` նշեց, որ Մովսես Ազարյանը եւ Վաչե Սահակյանը նորմալ տպավորություն են թողել, իսկ Նորիկ Սահակյանի եւ Գնել Թեւոսյանի հետ չի շփվել եւ չի կարող որեւիցե բան ասել:

«Իրենց հետ ես շփում չեմ ունեցել, որ իջնում էիք ծխելու, էդ ժամանակ ենք շփվել: Մովսեսը, Վաչեն նորմալ տպավորություն են թողել, ոչ մի ագրեսիվ բան չեմ նկատել, Նորիկի վերաբերյալ բան չեմ կարա ասեմ, որովհետեւ շփում չի եղել: Վարազդատն էլ շատ լավ տպավորություն ա թողել, իր հետ մոտիկից շփում եղել ա: Չորսով նորմալ հարաբերությունների մեջ են եղել ամբաստանյալները, ոչ մի ագրեսիվ պահվածք չեմ տեսել: Իսկ  Հայկազ Բարսեղյանի մասին լսել եմ, որ լավ ա սովորել, շնորհքով տղա ա եղել, բայց իրա հետ էլ շփում չի եղել»,-ասաց նա:

Դատարանը գտավ, որ Հարություն Բալդերյանի նախաքննական ցուցմունքի եւ դատավարության ընթացքում տված ցուցմունքի միջեւ հակասություններ կան եւ անհրաժեշտ է հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ 2015թ. հունվարի 28-ին հավքվել են մարտկոցի պահասենյակում, որեսզի  շնորհավորեն գործով ամբաստանյալ  Վաչե Սահակյանի ծնունդը:

«00:40-ի սահմանում ենք հավաքվել,  ոգելից խմիչքի գնելու միտքը եղել է Վարազդատ Սաֆարյանի միտքը, իսկ գումարն ես եմ տվել, պաhասենյակում ծնունդ նշելու միտքն էլ եղել է Վաչեինը: Օղի ենք խմել, վերջում Վանյան Արթուրից ու ինձնից բացի բոլորը դուրս են եկել, գնացել ենք ծխելու եւ քնելու»,-ասել է նա:

Կուրսատնքի խոսքով, սպանության օրն առավոտյան Դավիթ Պողոսյանի բղավոցն է լսել, նա գոռացել է, որ Հայկազ Բարսեղյանի անկողինը ամբողջությամբ արյուն է, ավելի ուշ նրան հայտնաբերել են կախված վիճակում: Նա ասել է, որ դեպքի նախորդ օրը լսել է, որ  Վաչեն եւ Հայկազը վիճաբանել են միմյանց հետ:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ