News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ՝ հայտարարում են «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանց վեցերորդ կինոփառատոնի մեկնարկի մասին:

Ինչպես նախորդ հինգ փառատոնի ընթացքում, այս անգամ եւս գլխավոր մրցանակը սահմանել է «WEB ԾԻՐԱՆ»-ի անփոփոխ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

6-րդ փառատոնի հաղթող ֆիլմը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության կողմից որպես գլխավոր մրցանակակիր կպարգեւատրվի 400.000 դրամով եւ հատուկ դիպլոմով:

Այս տարի առաջին անգամ, որպես փառատոնի աջակից, «WEB ԾԻՐԱՆ» համահայկական առցանցին միացել է նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը՝ սահմանելով  ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ (300.000)  ՀՀ դրամ եւ հատուկ դիպլոմ:

Երկրորդ եւ երրորդ մրցանակակիրները կպարգեւատրվեն խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:

Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ կստանա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից տրամադրվող պրոֆեսիոնալ կինոտեխնիկայից մեկ տարվա ընթցքում տասն օր ժամկետով օգտվելու հնարավորություն:

Փառատոնին մասնակցության հայտերն սկսել են ընդունվել մարտի 15-ից եւ կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը:

Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են 2017 թվականի մայիսի 5-ից մինչեւ մայիսի 20-ը՝ բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

«Web Ծիրան» համահայկական առցանց 6-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2017 թ.  մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ:

Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ

40 րոպե տեւողությամբ ֆիլմեր`առանց ժանրային սահմանափակումների. խաղարկային, վավերագրական, անիմացիոն, էքսպերիմենտալ եւ այլն:

Փառատոնը խրախուսում է նաեւ տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերի պատրաստումը:

«Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնում ընդգրկելու համար, ս.թ. մարտի 15-ից մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը ֆիմերը պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ՝ DVD կիրչով կամ ներկայացնել առցանց` որեւէ վիդեոհոստինգային պորտալում տեղադրելով եւ դրանց հղումները [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով:

Ուղարկվող նամակում հարկավոր է նշել ֆիլմի անվանումը, համառոտ տվյալներ հեղինակի մասին, նրա կոնտակտային տվյալները՝ գործող բջջային հեռախոսահամարը եւ գրավոր հավաստում, որ ֆիլմն ուղարկված է հեղինակի կողմից, որի համար ֆիլմի հեղինակը պատասխանատու է:

Ֆիլմերը «Web Ծիրան» համահայկական 6-րդ կինոփառատոնին ներկայացնող հեղինակները դրանով հավաստում են, որ դրանց ցուցադրման հեղինակային իրավունքների խնդիրների համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը պատասխանատու չեն:

Ֆիլմերում հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երաժշտություն, դրվագներ օգտագործած հեղինակները պետք է նկատի ունենան, որ դրանք կարող են արգելափակվել Youtube-ի կողմից եւ այդպիսիք օգտագործած լինելու դեպքում ֆիլմերը փառատոնին ներկայացնել համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո միայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ