News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀՇ երիտթեւի ղեկավարի պաշտոնից ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարեն Կարապետյանի հրաժարականի մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: Նման մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, տեղեկացնելով, որ կուսակցությունը նախապատրաստվում է ՀՀՇ երիտթեւի նոր համաժողովին, որտեղ կընտրվի նոր նախագահ, նոր խորհուրդ:

Ա. Մանուկյանը նկատել է նաեւ, որ Կարեն Կարապետյանի տարիքը անցել էր այդ պաշտոնի համար (Կարեն Կարապետյանը 36 տարեկան է): «Հիմա Կարեն Կարապետյան էլ է մասնակցում այդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ընդդիմադիր Հայոց Համազգային շարժում կուսակցության երիտթեւի նախագահ Կարեն Կարապետյանը: Այս տարվա հուլիսին ՀՀՇ-ում ծավալված խմորումներից հետո Կարապետյանը հրաժարական էր տվել նաեւ կուսակցության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը չի ցանկացել մեկնաբանություններ տալ իր հրաժարականի կապակցությամբ, նշելով, որ առժամանակ զերծ է մնում հրաժարականի պատճառները բարձրաձայնելուց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ