News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինքնաթիռի միջադեպի հետ կապված, որտեղ բելառուսցի սահմանապահները իբր թե ռադիոկատիվ սարքավորում են գտել, որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ բարձրագոչ մեղադրանքը հնչեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` նախօրեին տեղի ունեցած խորհրդակցութան ժամանակ: Նրա խոսքով` նշված սարքավորումը հայտնաբերվել է Հայաստանից ժամանած օդանավում: Սակայն այն մասին, որ ինքնաթիռը պատկանել է բելառւսական ընկերության, Բելառուսի նախագահը «մոռացել է» հիշատակել: Փաստացի, Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն ստել ու աղավաղել փաստերը:

Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հայտնել են ՀՀ էներգետիկայի նախարարությունում` դեռեւս 2016-ի հոկտեմբերի 3-ին խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը Հայաստան է մատակարել վերահսկիչ սարքավորումը, որը առաքել է բելառուսական  «JSC Aircompany Grodno» ընկերությունը` պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել: 2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երեւան-Գոմել չվերթի իրականացման հայցադիմում է ներկայացնել: Կից փաստաթղթերում տեղեկություն է տրվել բեռի բնույթի մասին, որի մասին տեղեկացվել են բելառուսական ավիացիոն իշխանությունները, որից հետո չվերթի իրականացման իրավունք է ստացվել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման տեղափոխման գործընթացն իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ պայմանագրի` ըստ բոլոր միջազգային կարգավորող կանոններին համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի հիման վրա:

Սակայն նախօրեին երեկոյան ՀՀ պետեկամուտների կոմիտեն իր պարտքն է համարել հերքել Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը: «Կապված նշված հայտարարության հետ` վստահեցնում ենք, որ օդանավակայանում ուղեբեռն ու ուղեւորները անհրաժեշտ ստուգում են անցնում, եւ մաքսային լիազորությունների շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել: Հետեւաբար, այն մասին, որ օրինախախտման փաստը չի նկատվել, խոսք անգամ լինել չի կարող», - հայտարարել են կոմիտեի մամուլի ծառայությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ