News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության եւ Արցախի ժուռնալիստների միության կողմից:

Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի եւ մի շարք այլ վայրեր, ինչպես նաեւ ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու եւ ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը: Հայտարարության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակները՝ կից փաստաթղթով:

Հիշեցնենք, որ ֆորումի գլխավոր թեմաներն էին հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: ֆորումին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝ Անտոն Նոսսիկը (Ռուսաստան), Անտոն Մեռկուրովը (Ռուսաստան), Ալեքսանդր Ալիմովը (Լատվիա), Տարիկ Հաֆեդը (Ալժիր), Ռոմայն Միելքարեկը (Ֆրանսիա), Գիլադ Հալպերրնը (Իսրաել), Ալեքսանդր Հոյշըկը (Բելառուս), Իրինա Կովալչուկը (Ուկրաինա), Լուչիանո Տիրինանցին (Իտալիա), Պետրուշկա Շուշտրովան (Չեխիա) եւ շուրջ 20 մասնակից Հայաստանի եւ Արցախի հանրապետություններից:

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք՝ Արցախում տեղի ունեցող Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցներս,

Կարեւորելով մարդու հիմնարար իրավունքների, հատկապես արտահայտման ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքների իրացումն ու պաշտպանությունը,

Շեշտելով այդ հարցում միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը,

Հաշվի առնելով տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների անփոխարինելի դերակատարությունն անաչառ տեղեկատվության տրամադրման գործում,

Լիակատար աջակցություն հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին՝

Համոզմունք ենք հայտնում, որ ցանկացած իշխանության քայլերը՝ ուղղված տեղեկատվական ոլորտի ներկայացուցիչների ազատ արտահայտվելու եւ տեղաշարժվելու իրավունքների սահմանափակմանը, ինչպես նաեւ այդ իրավունքների իրացման համար հետապնդումների քաղաքականությունը, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներ են,

Դատապարտում ենք արտահայտման եւ տեղաշարժման ազատությունների հանդեպ բոլոր ոտնձգությունները եւ սահմանափակումները,

Փաստում ենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող այս միջազգային ֆորումը լավագույն պատասխանն է արտահայտման ու տեղաշարժման ազատությունների սահմանափակման եւ ոտնահարման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերին,

Հավաստիացնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը հաստատակամ է՝ ներդրում ունենալու Մարդու հիմնարար իրավունքների իրացման, ինչպես նաեւ խաղաղության քարոզման գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ