News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անբարեխիղճ շինարարների համար ավելի բարդ կլինի խաբել քաղաքացիներին, եթե նրանք ունենան բոլորին հայտնի ցածր վարկանիշ։ Այս մասին հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Երեւանի Շենգավիթ շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ բողոքով նրան դիմել է մի տարեց տղամարդ՝ հայտարարելով, թե իր եւ իր հարեւանների տները քանդել են շինհրապարակի համար, բայց փոխհատուցում մինչ օրս չեն տվել։

Կառավարությունը ցանկանում է խթանել «վարկանիշավորումը»՝ ամենատարբեր հաստատությունների համար՝ հիվանդանոցներ, բուհեր, ասել է վարչապետը։

«Այդ ժամանակ՝ երեխաներին բուհ ուղարկելով, մարդը կկարողանա տեսնել՝ արդյոք նա լավն է համարվում, թե ոչ, եւ ինչի նա կարող է սպասել իր փողերի դիմաց։ Հուսալիները պահանջարկ կունենան, անհուսալիները՝ ոչ։ Իսկ նամակը փոխանցեք, անպայման կքննարկենք», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ 2004-ին քանդվել են Բյուզանդ եւ Լալալյանց փողոցների տները։ Բնակիչներին խոստացվել էր ամենաուշը եռամյա ժամկետում փոխհատուցում։ «Գլենդել Հիլս» ընկերությունը բնակիչերի հետ պայմանագիր է կնքել, սակայն մինչ օրս փոխհատուցում չեն ստացել նրանցից ոչ  մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ