News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սամվել Բաբայանին ես ոչ ճանաչում եմ, ոչ էլ հետը ընկերություն եմ արել»: Այս մասին այսօր` մարտի 23-ին, Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ավարտին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով` ինքը ոչինչ չի կարող ասել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մասին, քանի որ նրա հետ ընկերություն չի արել:

«ԱԱԾ-ն է ձերբակալել, եւ իր հայտարարության մեջ ասել է,թե ինչի համար, հստակ հոդվածները նշել է: Նրանք են մասնագիտացված այդ հարցում եւ հենց իրենց էլ պետք է հարցնել, թե արդյոք հնարավոր է «ԻԳԼԱ» բերել Հայաստան, թե ոչ: Ես նրան չեմ ճանաչում: Ոչ անձնապես եմ ճանաչում, ոչ խորապես ուսումնասիրել եմ իր գործունեության մասին: Նրա հետ ոչ շփվել եմ, ոչ էլ ընկերություն եմ արել»,-ասաց քաղաքապետը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանը քաղաքական ճնշումների պատճառով է ձերբակալվել, պատասխանեց.«Դե սպասեք, թող իրավապահները հասկանան, պատասխանեն»:

Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը:

Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաեւ արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը եւ փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով:

Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Նշենք, որ Սամվել Բաբայանը երբեք չի հերքել իր կապն այդ դաշինքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ