Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մարտի 23-ին, ժամը 14.40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերել եւ բերման են ենթարկել 54-ամյա Գերասիմ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. դեկտեմբերի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /պետական պաշտոնյային կաշառք տալը/ մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: