News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանական ոլորտում դատախազական աշխատանքն առավել  զգայուն եւ մանրակրկիտ պետք է լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազի  նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել նախկին ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանին՝ դատախազական համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար:

Հաջողություններ մաղթելով նորանշանակ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին՝ Գլխավոր դատախազը բարձր է գնահատել նրա  պրոֆեսիոնալիզմը եւ իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը:

Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով  քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետեւողականություն ցուցաբերելու կարեւորությունը:

Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել  զգայուն եւ մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն  իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Տպել
Ամենաշատ