News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի եւ Արեւելյան գործընկեր երկրների նախարարական նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, դրանցում կարեւորել  պետություն - մասնավոր հատված համագործակցությունը:

Համաժողովին մասնակցել են նաեւ ԵՄ անդամ-պետությունների, Արեւմտյան Բալկանների եւ Արեւելյան հարեւանության երկրների նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային եւ Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկերի, միջազգային ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, նախագծերի ներկայացուցիչներ, ներդրողներ, եւ այլ շահագրգիռ կողմեր:

Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված տարածաշրջանային ներդրումային համաժողովը նվիրված է տրանսպորտի ոլորտում ներդրումային մակարդակների կայուն զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ