News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Ստեփանավանում այսօր՝ մարտի 24-ին միացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հանդիպումը կայացավ քաղաքի մշակույթի տանը։

Ելույթ ունենալով՝ նա նշեց՝ ընտրվելու դեպքում առաջին գործերից մեկը լինելու է ստվերը օրինական դաշտ բերելը եւ դրա հաշվին աշխատավարձերի բարձրացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը։ Վերջինս ստեփանավանցիներին կոչ  արեց ապրիլի 2-ին քվեարկել ՕՐՕ-ի օգտին։

«Մեզ պետք են համարձակ, բարոյապես ազնիվ մարդիկ, որոնց համար գործից առավել ոչ ոք ու ոչինչ կարեւոր չէ»,-իր խոսքում նշեց դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպման ավարտին ստեփանավանցիներին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց։ Ամբողջ դահլիճում սակայն հարցեր ուներ միայն Շալիկո պապը։

Նա Սեյրան Օհանյանին դիմեց. «Գիտե՞ք ինչն է մտահոգիչ մեր ժողովրդի համար։ Բազում հարցեր կան բազում հարցականներով, որովհետեւ այդ խոստումները  եւ ձեր բերանից են հնչում, եւ մյուս կուսակցությունների թեկնածուների բերաններից, որքա՞ն տոկոսով իրականություն կդառնան։ Հավանական է՝ Դուք էլ չեք կարող ճշմարիտը ասել։ Համաձայնեք ինձ հետ»։

Ստեփանավանցու հաջորդ հարցը վերաբերում էր Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար աշխատած տարիներին բանակում տիրող վիճակին։ «Դուք արդյոք չգիտեի՞ք, որ մեր Արցախի առաջնագծում իշխանավորի ոչ մի երեխա չի ծառայել»։

«Իմ ծառայության ընթացքում զինվորական ծառայության համալրման գործընթացը բերվել է մի այնպիսի մակարդակի, որ զորակոչի ընթացքում մենք բաշխումն իրականացրել ենք վիճակահանությամբ։ Եվ այդ վիճակահանությամբ բաշխման ընթացքում մանավանդ վերջին տարիները առաջնագծում հայտնվել են մարդիկ, որոնք իրականության մեջ նաեւ ներկայացնում են իշխանություն»։

Ինչ վերաբերում է հաջորդ հարցին,Օհանյանը նշեց. «Հինգ տարին մեկ խոստումներ տալուն վերաբերող հարցը կարող եք ուղղել այսօրվա գործող պատգամավորներին, նաեւ ձեր տարածաշրջանի պատգամավորներին։ Ես, որպես քաղաքական գործիչ, առաջին անգամ եմ ձեր մոտ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ