News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում կստեղծվի տվյալների միասնական բազա: Այսօր՝ մարտի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաեւ՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում եւ շնաբանական ծառայությունում:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել է կազմակերպչական, գույքային ու տեխնիկական զինման հարցեր: Նախարարն ընգծել է մասշտաբային աղետների ժամանակ կենտրոնի դերն ու աշխատանքը տարածաշրջանային մակարդակով, քանի որ այն միակն է Հարավային Կովկասում: Դ. Տոնոյանը հանդիպեց նաեւ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ իրականացնող ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի փորձագետների հետ:

Հաջորդիվ լինելով Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում եւ ծանոթանալով դրա հնարավորություններին` ԱԻ նախարարը հանձնարարել է արդիականացնել կենտրոնի ծրագրային ապահովումը եւ ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որը կդառնա միասնական համակարգի հիմք:

ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը շփվել է անձնակազմի հետ, ծանոթացել ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ունեցող ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար պատրաստված ջոկատներին եւ դրանց գույքին:

ՓԾ շնաբանական ծառայությունում ԱԻ նախարարը քննարկել է ծառայության զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ