News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատները» միակ ուժն են, որ պարզ ու շիտակ  ասում են, որ զարգացման այն ուղղությունը, որ մինչև այսօր ունեցել ենք որպես պետություն, Հայաստանը հանգեցրել է այս վիճակին, այն ուղղությունը, որի մասին իրենք խոսում են, եվրոպական ուղղությունը, բերելու է այն արդյունքին, որ Հայաստանում ապրելը ցանկալի լինի:

«Մենք առանցքային տարբերություն ունենք թե տնտեսական ծրագրում, թե Արցախի հարցում։ Չեմ կարող չնշել, որ, այո՛, այսօր շատ է խոսվում Արցախում փոխզիջումների մասին, բայց չեն խոսում, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Մենք հստակ ասում ենք՝ Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց։ Մենք ասում ենք, որ մինչև այս պահը թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի ռազմավարական գործընկերները բառացիորեն թերացել են Արցախի անկախության միջազգային ճանաչման գործում։

Այսօր մթնոլորտը փոխվել է նաև այդ հարթակներում։ Ժողովրդին չպետք է վախեցնել ոչ պատերազմով, ոչ գերտերություններով։ Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ մեր 18-20 տարեկան հերոսական, տղամարդկային բնավորությամբ զինվորների կամքի արտահայտության, հերոսության շնորհիվ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ լսելի դարձավ Արցախի արդար ձայնը»։

Քոքոբելյանն նշեց նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ շատերն են ասում, թե մինչև Արցախի խնդիրը չլուծվի, Հայաստանը չի զարգանա, սակայն ինքը չի կիսում այդ կարծիքը. «Իհարկե, Արցախի խնդրի լուծմամբ Հայաստանի զարգացումը կարագանա, բայց ո՞վ է բռնել մեր ձեռքը, որ Հայաստանում վերացնենք ստվերը, որ արդարադատություն հաստատենք»,- ասաց Խաչատուր Քոքոբոլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ