Եվրոպական խորհրդարանը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել կալանքից ազատել չարտոնված հանրահավաքի մասնակիցներին եւ չեղյալ համարել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու մեղադրանքները: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵԽ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Եվրոպացի պատգամավորները համապատասխան բանաձեւ են ընդունել:
«Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու եւ 2017 թվականի մարտի 26-ին հարյուրավոր այլ ցուցարարների կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԵԽ-ը ՌԴ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բողոքի ցույցի կալանավորված բոլոր մասնակիցներին եւ հրաժարվել «քաղաքական դրդապատճառներ ունեցող» մեղադրանքներից:
Մարտի 26-ին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում ընդդեմ կոռուպցիայի չարտոնված հանրահավաքներ են տեղի են ունեցել: Վերջին տվյալներով՝ ձերբակալվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: