Ճապոնական Infiniti ընկերությունը ցուցադրել է նոր QX80 Monograph-ի դիզայնը: Համացանցում քրոսովերի առաջին լուսանկարներն են հայտնվել: Այն ներկայացվելու է Նյու Յորքի ավտոշոուի ընթացքում:
QX80 Monograph-ի արտաքինում մասնագետները փորձել են միավորել ընկերությանը հատուկ շքեղությունն ու պրակտիկ բնույթը: Միաժամանակ, 8 մխոցով շարժիչի փոխարեն մեքենան 6 մխոցով շարժիչ կունենա, որով ներկայում հագեցած են Q50 սեդանն ու Q60 կուպեն:
Ըստ VladTime-ի՝ մեքենան կառաջարկվի 300-450 ձիաուժ հզորությամբ շարժիչներով: