2017 թվականի աշնանը Հայաստանում չինական գյուղտեխնիկայի տարածաշրջանային ցուցահանդես կբացվի: Այս մասին ապրիլի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսում որակյալ տեխնիկա կներկայացվի, իսկ հյուրերը կհրավիրվեն ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ տարածաշրջանից: «Մեր գյուղացիները լավ եւ մատչելի տեխնիկայի պակաս ունեն: Անհրաժեշտ է փնտրել եւ հնարավորություններ գտնել, որ գյուղացիներն այն ունենան»,- հավելեց Բերբերյանը: