News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացված է լինելու 19 ֆիլմ։ Այդ թվում Անդրեյ Զվյագինցեւի «Ոչ սերը» ու Սերգեյ Լոզնիցայի «Ամոթխածը»։ Բացի դրանից մրցույթ  են վերադառնում նաեւ կինոփառատոնի այնպիսի նշանավոր մասնակիցներ, ինչպիսիք են Ֆրանսուա Օզոնը, Միխայել Հանեկեն ու Ֆաթիհ Ակինը, փոխանցում է т RFI–ն։

Ապրիլի 13-ին Փարիզում կայացել է մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարել են կինոփառատոնի մասնակիցների ցուցակը։ Փառատոնի արթ – տնօրեն Տյերի Ֆրեմոն հայտարարել է 19 ֆիլմերի անունները, որոնք այս տարի պայքարելու են Ոսկե արմավենու ճյուղի համար։

Ռուս ռեժիսորներից ներկայացված են լինելու Անդրեյ Զվյագինցեւի ու Սերգեյ Լոզնիցայի ֆիլմերը։ Թուրքիայից մրցույթին մասնակցելու է Ֆաթիհ Ակինը, Ճապոնիայից՝ Նաոմի Կավասեն , իսկ Ավստրիայից՝ Միխայել Հանեկեն։

ԱՄՆ-ն մրցույթում կներկայացնեն Թոդ Հեյնսը, Սոֆիա Կոպոլան, Յորգոս Լանտիմոսը։

Մրցույթում լինելու է չորս ֆրանսիական ֆիլմ՝ ռեժիսորներ Ֆրանսուա Օզոնի, Միշել Ազանավիչյուսի, Ժակ Դոյոնի ու Ռոբեն Կամպիյոնի ֆիլմերը։  Իսկ ֆրանսիացի ռեժիսոր Արնո Դեպլեշենի «Իսմայիլի ուրվականները» ֆիլմը մայիսի 17-ին կցուցադրվի փառատոնի բացման ժամանակ։

Փառատոնը կփակվի մայիսի 28-ին, երբ Պեդրո Ամոլդովարի նախագահությամբ հանձնաժողովը կհրապարակի այս տարվա հաղթողների ցուցակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ