News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 

Ապրիլի 30-ին աշխարհի երաժիշտներն ու ջազի երկրպագուները կհավաքվեն Հավանայում, որտեղ կնշեն Ջազի միջազգային օրը։ Այս մասին հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից, նշելով, որ Կուբայի մայրաքաղաքը հայտնի է իր հարուստ մշակութային, այդ թվում երաժշտական ավանդույթներով։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենկոկը հայտնել են Ջազի միջազգային օրվա 6-րդ ամենամյա տոնակատարության մասին, որն ամբողջ աշխարհում կնշվի 2017-ի ապրիլի 30-ին։ Օրվա գլխավոր իրադարձությունն է լինելու համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգը Հավանայի Մեծ թատրոնում»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդագրության մեջ։

Հավանայում համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում։ Տոնակատարությանը մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների երաժիշտներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի խոսքով այդ տոնակատարությունը հրաշալի հնարավորություն է ուշադրության գրավել ինքնաարտահայտման, ստեղծագործելու ազատության, արժեքների բազմազանության ու ընդհանրության կարեւորությանը։

Ջազի միջազգային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովն է հիմնել 2012-ի վերջին ՝ դրանով ճանաչելով ջազի դերակատարումը որպես ազատության ու ստեղծագործության ունիվերսալ լեզու։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ