Արցախյան հակամարտության գոտու շփման գծում չափից դուրս լավածություն չի լինի։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը տվյալ փուլում բավականին լուրջ զորավարժություններ են անցկացնում՝ օգտագործելով սպառազինության շատ տեսակներ։ «Բայց դրա հետը մեկտեղ հույս ունեմ, որ Ադրբեջանը՝ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ճիշտ եզրահանգումների է հանգել ապրիլյան սրացումից հետո»,-նշել է Մինասյանը։