News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեխական Skoda ընկերությունը կներկայացնի Vision E քրոսօվերը, որը դարձել է առաջին էլեկտրամոբիլն ապրանքանիշի պատմության ընթացքում։ Պաշտոնական պրեմիերան կանցնի Շանհայում միջազգային ավտոսալոնի շրջանակում, հայտնում է Lenta–ն։

Չորս տեղանոց մեքենան սարքավորված է 300 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Առավելագույն արագությունը կազմում է 180 կմ ժամում։ Միայն լիցքավորումով վազքը, արտադրողի տվյալներով, մոտ 500 կմ է։

Դիզայներները մեքենայի ինտերիերը դարձրել են լուսավոր ու օդային։ Դասական էկրանից բացի, որի վրա երեւում է ուղեւորության մասին հիմնական տեղեկությունը, մեքենայում նախատեսված են առանձին դիսփլեյներ ուղեւորներից յուրաքանչյուրի համար։

Էլեկտրամոբիլը սարքավորված է վարորդի օգնության համար ժամանակակից համակարգերով՝ խցանումների մեջ երթեւեկության Traffic Jam Assist օգնականով՝ ավտոպիլոտի ֆունկցիայով, նաեւ կայանելու ավտոպիլոտով։ Նախատեսված է մեքենայի կառավարում շարժումների օգնությամբ, ձայնային կառավարում, աչքերի դիրքին հետեւող Eye Tracking համակարգ, վարորդի հոգնածության մշտադիտարկման համակարգ, վարորդի զարկերակի չափման համակարգ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ