News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին իտալական La Repubblica թերթին ված հարցազրույցում հայտնել է, որ մտահոգված է Թուրքիայում անցկացված հանրաքվեի մասին ԵԱՀԿ դիտորդների ներկայացրած առաջին զեկույցից, որում ասվում է կողմերի հավասարության բացակայության ու այն մասին, որ հանրաքվեի դրված հարցերը պատշաճ ձեւով չէին լուսաբանվել։ Եթե այդ մեղադրանքները հաստատվի, ասել է իտալացի քաղաքական գործիչը, ապա «մենք պետք է բավականին ծանրակշիռ նախազգուշական ազդանշան ուղարկենք ու Եվրախորհրդարանը պատրաստ է անել դա Թուրքիայի մասին քննարկումների ժամանակ, որոնք ծրագրված են ապրիլի 26-ին»։ Տայանին հայտնել է՝ եթե Թուրքիան «ուզում է մնալ ԵՄ անդամակցության թեկնածու, մենք չենք կարող չպնդել, որ Անկարան հետեւի Կոպենհագենյան չափանիշներին, այսինքն պահպանի իշխանական ճյուղերի հավասարակշռությունը»։

«Մենք պետք է պաշտպանենք մեր սկզբունքներն ու արժեքները, որոնց պահպանումը պահանջում ենք թեկնածու երկրից, բայց եւ վերջնականապես չփակենք դուռը,- համարում է Եվրախորհրդարանի նախագահը,- Դա Եվրոպայի համար հավասարազոր կլիներ սեփական դարպասներին գոլ խփելուն։ Մենք պետք է նկատի ունենաք նաեւ այն, որ երկրի կեսը հանրաքվեի ժամանակ չի պաշտպանել այդ բարեփոխումը»։ Տայանը հավելել է, որ Թուրքիան պետք է մնա ԵՄ զրուցակիցը, ու Եվրոպան պետք է այսուհետ էլ կատարի միջնորդի դեր երկրի երկու կեսերի՝ Էրդողանի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ»։

Ինչ վերաբերում է մահապատիժը վերականգնելու հարցով հանրավքե անցկացնելու՝ Թուրքիայի ծրագրերին, իտալացի քաղաքական գործիչը շեշտել է․ «Մահապատիժը Թուրքիային կտաներ հետ՝ դեպի 2004 թ,  երբ այն չեղարկվել է ու կլիներ կարմիր գիծ Եվրոպայի համար՝ միակ մայրցամաքի, որտեղ մահապատիժ գոյություն չունի»։ «Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ուրեմն նա կհրաժարվի ԵՄ կազմում ընդգրկվելու հեռանկարներից»,- ասել է Տայանին։

Եվրոպայի հետ խզումը «լավ չէ նախեւառաջ Թուրքիայի համար», հավելել է նա։ «Երկխոսությունը նրա շահերից էլ է բխում, բավական է հիշել առեւտրային համաձայնեգրերի միջեւ, որոնք գործում են մեր միջեւ,- նշել է Տայանին,- Ընդհանուր առմամբ Եվրոպան պետք է  վճռականություն դրսեւորի ավտորիտար սցենարի վտանգի առջեւ, բայց մենք չենք կարող հրաժարվել երկխոսությունից կամ մոռանալ, որ մեզ միավորում են միգրանտների խնդիրը, ահաբեկչության դեմ պայքարն ու բիզնեսը։ Այս երեք թեմաները այսօրվա դրությամբ առանցքային են մեր մայրցամաքի ու Թուրքիայի համար»,- ամփոփել է Տայանին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ