News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը, մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության սպառնալիքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նիստին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, Ղրղզստանի զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին տեղակալը, ինչպես նաեւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։ Նիստը տեղի է ունենում Բելառուսի պաշտպանության առաջին փոխնախարար, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելոկոնեւի նախագահությամբ։

Համապատասխան օրակարգի՝ նիստի մասնակիցները կքննարկեն ու կարծիքներ կփոխանակեն գլխավոր հարցերի շուրջ, ինչպես՝ ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների վերլուծությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ շահերից ելնելով՝ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության կազմակերպությունը։

Ծրագրվում է նաեւ քննարկել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր օժանդակ մարմինների ձեւավորումը՝ կապված նյութատեխնիկական ապահովման, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի նախապատրաստության ու կիրառման, ինչպես նաեւ ռազմական կադրեր նախապատրաստելու հետ։ Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ՀԱՊԿ պետությունների զինված ուժերի միջազգային թռիչքների կազմակերպումը։

Միջոցառման վերջում ծրագրվում է ստորագրել արձանագրություն, որտեղ, ինչպես նախատեսվում է, կարձանագրվեն ընդունված որոշումները եւ կտրվեն համապատասխան հանձնարարությունները դրանց հետագա իրականացման վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ