Մյունխենում հաջողությամբ փորձարկել են թռչող էլեկտրոմոբիլ, որն արտադրել է Lilium Aviation ընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տվյալ սարքավորման շահագործումը դյուրացնում է ուղղահայց վերելքի հնարավորությունը: Lilium Jet էլեկտրոքարը նախատեսված է երկու մարդու համար: Այն կարող է ժամում 300 կմ արագություն բացել:
Էլեկտրոքարի գլխավոր առավելություններից մեկը էներգոարդյունավետությունն է: Սարքավորման ստեղծողները հույս ունեն, որ իրենց նախագիծը հանրաճանաչություն կվայելի: Օրինակ` էլեկտրոմոբիլը կարելի կլինի օգտագործել որպես տաքսի: