News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապրիլի 22-ին «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն անցկացրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական շուկայի եւ հագուստի տոնավաճառի տարածքում:

Գյուղատնտեսական շուկայում ծանոթանալով առեւտրի անտանելի պայմաններին եւ լսելով այնտեղ աշխատողների բողոքները (առեւտրի 2 օբյեկտներն էլ գործում են երկար տարիներ – խմբ.), Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն ընդգծեց. «Շուկաներում առեւտուրն, իհարկե, փոփոխության կարիք ունի եւ պետք է համակարգային վերանայման ենթարկվի: Համակարգային վերանայումն այնպիսի գործառույթներ է նախատեսում, որ ոչ մի աշխատատեղ չփակվի, քանի որ այն վայրի մեթոդները, որոնք փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց նկատմամբ կիրառվել են, անթույլատրելի են: Առաջին հերթին պետք է հաշվի առնվեն մանրածախ առեւտրի ներկայացուցիչների իրավունքները եւ շահերը»:

NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա ընտրություններում կուսակցության հնարավորություններին՝ Զարուհի Փոստանջյանը նշեց. «Մենք գնում ենք քաղաքապետարանն ազատագրելու կոռուպցիայից, կեղտից, անբարոյությունից, անարդարությունից»:

Հարցին՝ իր կարծիքով, կուսակցությունը քանի ձայն կստանա նշված բարձր նպատակն իրականացնելու համար, Փոստանջյանը շեշտեց. «Մենք կգրավենք քաղաքապետարանը: Հետեւաբար՝ ստացած ձայները դուք կտեսնենք արդեն այն գրավելու պահին: Մենք մրցակիցներ չունենք, մենք մեկ թիրախ ունենք՝ դա Հանրապետական կուսակցությունն է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Ընտրություններին կմասնակցեն երեք քաղաքական ուժեր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքինը՝ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ