News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը մասնակցել է Սիդնեյում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

Իր ելույթում նա նշել է, որ ինքը հպարտ ավստրալացի հայուհի է, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհին է: Նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության զոհերը աներեւակայելի վայրագությունների են ենթարկվել՝ միայն այն պատճառով, որ հայ էին:

Չնայած բոլոր դժվարություններին, հայերին հաջողվել է տարբեր երկրներում նոր կյանք սկսել:

Գլեդիս Բերեջիկլյանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Նրանք կարո՞ղ էին արդյոք 1915 թվականին պատկերացնել, որ իրենց թոռներից մեկը կարող է մի օր աշխարհ մեկ այլ ծայրում նահանգ կառավարել»,- հայտարարել է Բերեջիկլյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Դաշնային խորհրդարանի անդամ, «Ավստրալիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Թրենթ Զիմերմանը, պատգամավոր Քրեյգ Քելլին, քաղաքական այլ դեմքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ